понедельник, 25 марта 2013 г.

Միասին հանուն մեկ գաղափարի

Այս ամառ որպես  կամավորական  "Լույս" հիմնադրամի  Լույսաբանում թիմի լրագրողներից էի Արցախում, ով աշխատելու էր Զարգացնենք Հայաստանը ծրագրի շրջանակներում Արցախի թիմի հետ:
Հագեցած ու արդյունավետ 12 օր.. Այդ 12 օրվա ընթացքում թիմը կարողացավ իրականացնել մի շարք ծրագրեր, կազմակերպեց սեմինարներ, բաց դասեր և այլն: 

Իրականացրած  ծրագրեր`
ü  Ստեփանակերտի   Զոհված  ազատամարտիկների թանգարանի ինֆորմացիոն հասանելիության  ծրագիր
ü  Ազգագրական պարերի ֆլեշ-մոբ, այնուհետև բացօթյա ուսուցանում
ü  Մուլտիպլիկացիոն  ֆիլմի ստեղծում մանկատան երեխաների հետ
ü  Իմիտացիոն  դատարանի կազմակերպում ապագա իրավաբանների հետ
ü  Ֆիլմերի բացօթյա ցուցադրություն
ü   Սեմինարներ
ü Համագործակցություններ

Ներկայացնում եմ թանգարանի ինֆորմացիոն հասանելիության ծրագրի լուսանկարներից 



Այցելելով թանգարան  տեսանք, որ մեր  հերոսական անցյալը,   հզոր Հայաստան ու Արցախ  ունենալու պատմությունը միայն մեզ` հայերիս է հասկանալի:  Մեր հազարավոր  զոհված  ազատամարտիկների կյանքը, պատերազմից  պատմություններ և դրվագներ անհաղորդ են մնում օտարին: 
Զբոսաշրջիկները հետաքրքրվում էին, թե ինչ են անում երիտասարդները.
Աշոտ Մարգարյանը պարզաբանում էր
Զբոսաշրջիկը ուղղակի  մի պահ կանգնում է, նայում նկարին ու անցնում: Իրենց համար  անհասանելի է մնում հուշ-թանգարանը: Մեր թիմում միանգամից առաջացավ թանգարանի ինֆորմացիան թարգմանելու և այն նորագույն տեղնիկայով վերազինելու  գաղափարը:  Այս ամենը ոչ միայն  հնարավորություն  է` տեղեկանալու հայերի հաղթանակների մասին Արվախում, այլև խթան` զբոսաշրջության զարգացման համար: 
Սա մեր ծրագրի   առաջին նպատակն էր, իսկ մյուս նպատակը  Արցախի երիտասարդությանը մեկ ծրագրի շուրջ համախմբելն է:
 http://www.youtube.com/watch?v=npcR-cJsatU
          Վստահ ենք, որ կարևոր է ոչ միայն  տեղի բնակչությանը  ներգրավել տվյալ համայնքում, այլև այդ համայնքը դարձնել հասարակության ինստիտուցիոնալ  մաս:  Ուստի կազմվեց  արցախցի ուսանողներից  բաղկացած խումբ,  որը մասնակցում է մեր ծրագրերին  և շարունակում աշխատել մեր դրած  հիմքի վրա: 
Ստեփանակերտի  ազատամարտիկների թանգարանի վերականգնումը համալիր ծրագիր է, որը Արցախի երիտասարդների հետ  համատեղ ավարտին կհասցվի 2013թ.   Զարգացնենք Հայաստանը ծրագրի ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий