Սահմանապահ լեռներ |
Երկար ու էլի երկար ճանապարհ... Հասնում ենք հայ-ադրբեջանական սահմանը պահող Մատաղիս ... հետո արդեն` Թալիշ գյուղեր: Մինչև այդտեղ գալը մեզ ասել էին, թե շատ քիչ մարդ է ապրում, կյանք չկա ու ինչպես միշտ «երկիրը երկիր չի` ԵԵՉ», բայց արի ու տես, լիքը բնակչություն, յուրաքանչյուր ընտանիք ամենապակասը երեք երեխա ունի, սիրուն տներ, երկու հարկանի մանկապարտեզ: Իսկ չի վկայում մեծ մանկապարտեզ ունենալը, որ ուրեմն երեխաներն էլ են շատ :)
Մատաղիսի մանկապարտեզը |
Մարզվելու համար :) |
Դպրոցը չհասցրի նկարեմ, ավելի ճիշտ ես գիտեի մանկապարտեզի շենքը դպրոցն է :)
Խոսում ես երեխաների հետ, ամեն մեկը մի երազանք ունի: Ջահել, սիրուն մամաներ ու մի տեսակ բարի նախանձով ես նայում... հակառակորդի քթի տակ, արհամարհելով նրանց գոյությունը մենք ապրում ենք, արարում, բազմանում, իսկ հետո խոսում եք ֆինանսական կողմի մասին, որ շատ երեխաներ ունենաք...
Աննան, Սաթենիկը և Ասատուրը.. Արցախի խոխեք :) |
Այ մարդիկ սահման են պահում, այս մարդիկ աշխարհում ամենաշատն են գիտակցում, թե ինչ է խաղաղությունը, թե որն է հրադադարի ռեժիմը... իսկ դուք եկել սոցիալական ցանցերում վստահ գրառումներ եք անում, թե «Արցախը հանձնում են կամ էլ` շատ պետքներս էր էտ «թուրքի հողը»»:
Մատաղիս գյուղի նորակառույցները, շուտով ասֆալտ էլ կանեն |
Միգուցե ոմանց համար դա թուրքի հող է, բայց այդ երբ պատերազմը նորից թափ առավ իրենց սեփական տունն էլ է դառնալու թուրքի հող, որովհետև վախներից իրենց «ռուսաստաններ» են թռչելու:
Արցախը հայկական հող է, Արցախում ծածանվում է Հայաստանի դրոշը, Արցախում մարդիկ խոսում են հայերեն, գրում են հայերեն...ԱՐցախում ձեզ են պահում, ձեզ թիկունք են լինում...
Դեպի Թալիշ |
Դեպի Թալիշ գյուղ |
Ու ընդամենը մի քանի սար, որ եթե ուզենաս բարձրանալ 15 րոպե հազիվ կտևի ու «այն կողմում» նրանք են... Իսկ մինչև նրանք` բարձրունքում մեր զինծառայողներն են, այն զինծառայողները, որոնց երեխաները գյուղերում հանգիստ «կռիվ-կռիվ» են խաղում կամ էլ թռչուն որսալու ցանցեր են սարքում:
Երեխաները թռչուններ բռնելու ցանց են սարքում |
Մարդիկ այնտեղ գրավյալ տարածք չեն օգտագործում, մարդիկ այնտեղ հող տալու, ուրիշ տեղ ապրելու մասին չեն մտածում... Իսկ գիտեք ինչու մենք երբեք ուրիշին չենք տա, որովհետև երբ ինչ-որ մի բան մեկին պիտի տաս, դու դա չես զարգացնում, տներ ու դպրոցներ չես կառուցում:
Թալիշ գյուղում :) |
Սիրում եմ Արցախս, սիրում եմ այնտեղ ապրող հայերին, սիրում եմ նրանց հյուրընկալությունն ու պարզությունը, սիրում եմ, որովհետև մեր հայրենիքը հենց էնտեղից է սկսվում, սահմանապահ ժողովրդից....
Նկարներն առանց հղումի արգելվում է տարածել
Комментариев нет:
Отправить комментарий