Այսօր հերթական անգամ
գնում եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան սաներից մեկի մասին նյութ
պատրաստելու համար։ Այստեղ միշտ մեզ գրկաբաց
են ընդունում ու սաների հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունենք։
Անդրանիկը նկարելիս |
Մինչև սենյակում նստած սպասում եմ , որ սանը դասից
հետո գա հարցազրույցի, մի փոքրիկ տղա դիմացս նստած ինչ-որ բան էր նկարում։ Մարդկային
տեսքից ենթադրում եմ, որ զինվորի է ուզում նկարել, փորձում եմ ծանոթանալ։
—Ի՞նչ ես նկարում։
—Չի երևում, զինվոր
է։
Մտածում եմ, որ հայ
զինծառայողի է նկարում, բայց դեռևս համբերում եմ։
—Բայց հայ չի։
—Իսկ ի՞նչ է։
—Ադրբեջանցի է, թուրք
եմ նկարել։ Զզվում եմ սրանցից։
—Բա ինչո՞ւ ես նկարում։
—Հիմա կողքն էլ բան
կնկարեմ, կհասկանաս։
Ադրբեջանցի կապիտանը Անդրանիկի պատկերացմամբ |
Անհամբեր սպասում
եմ, թե ինչ է նկարելու ու այդ պահին արդեն գալիս է հարցազրույցիս հերոսը։ Խոստանում
եմ տղային, որ անպայման հետ կգամ ու կլուսանկարեմ իր նկարը։
Հարցազրույցս ավարտում
եմ ու գտնում իմ մյուս հերոսին՝ Անդրանիկին։
Անդրանիկը վարժարանի
սպաներիս մեկի տղան է։ Արդեն 6 տարեկան է, առաջին դասարանում է սովորում։ Ամենաշատը
տանկեր է սիրում։ Ինչպես ինքն է ասում, իր
հայրիկի հետ ստվարաթղթից տանկեր է կարողանում պատրաստել։
—Հըն, Անդրանիկ, ավարտեցի՞ր նկարդ։
—Հա, հեսա ցույց կտամ։
Սա ադրբեջանցին է, ինքը կապիտան է, համ էլ չար է, տես ունքերը
ոնց եմ նկարել, իսկ մյուսը հայ է, ինքը կոչումով մայոր է, բարի է ու ձեռքին զենք կա։ Հայն ավելի ուժեղ է։ (ոչ մի բառ չեմ փոխել զրույցից-հեղ)
Հայ մայորը զենքը ձեռքին... Անդրանիկի իրական հերոսը |
Ու այդպես որոշում է իր նկարած նկարն ինձ նվիրել։ Մայոր մայրիկի
հուշումից հետո մակագրում է, ու հետո խնդրում, ավելի ճիշտ պահանջում, որ մենք էլ իրեն
նկարենք։
Խոստացել եմ իրեն մեր նկարած նկարը տանել։
Անդրանիկը ինձ նվիրած նկարով.... Լուսանկարը՝ Սոսե Մուրադյանի |
Վերադարձի ճանապարհին այնքա~ն էի ուրախացել... փոքրիկ տղան անգիր
գիտեր զինվորական կոչումները, ինքնուրույն
տանկեր էր սարքում, ուղղաթիռներ է սիրում....
Հպարտ էի, որ իր նման երեխայի էի ճանաչում, ով այդքան կապված
էր հայրենիքին ու այդքան իրատեսական է այս
տարիքից... իսկ դուք դեռ խոսում եք խաղաղություն-խաղաղություն խաղալու ու բարեկամության
մասին։
Այս երեխան ևս մեկ անգամ ապացուցեց, որ եթե «ուզում ես խաղաղություն,
պատրաստվիր պատերազմի»։
Հ.Գ նկարն այժմ իմ աշխատասեղանի դիմաց կախված է... ամենասիրուն ու ամենաիրական նվերն իմ կյանքում :) :) :)
Հ.Գ.Գ մեր հարցազրույցը կարող եք կարդալ www.razm.info կայքում
Комментариев нет:
Отправить комментарий