«Մենք տանը
7 հոգի ենք, սովորության համաձայն սեղանին 7 ափսե, 7 պատառաքաղ էի դնում: Հետո հուզվում
էի` հասկանալով, որ 7-րդը բանակում է: Դժվարը սկիզբն էր»,- պատմում է մանկավարժ, զինվորի
մայր Նարինե Վարդանյանը:
Նրա տղան`Արամայիս
Սարգսյանը, ծառայում է Արցախում, կզորացրվի
ուղիղ 5 ամսից: Նարինե Վարդանյանը նշում է, որ զինվորի մայր լինելը հպարտություն է:
«Իհա՛րկե, անհանգստանում եմ, երբ ինչ-որ միջադեպի, դիվերսիոն գործողության կամ զորամասում
վատ լուրի մասին եմ իմանում, չեք պատկերացնի,
թե ինչ եմ զգում»:
Արամայիս Սարգսյան` այժմ սերժանտ ՊԲ-ում |
Մոր համար
ամենակարևորը այն է, որ տղան ծառայի խաղաղ պայմաններում, չնայած ինչպես Պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանն է հարցազրույցներից մեկում ասել` մեզ համար խաղաղ պայմաններ
չկան, մենք դեռ պատերազմում ենք:
Մի քանի
օր է, ինչ մեկնարկել է գարնանային զորակոչ-զորացրումը: Այն հետաձգվել էր դպրոցի ավարտական
քննությունների պատճառով: Զորակոչի մեկնարկի հետ
ծնողների անհանգստությունը կրկնապատկվում է, բայց ինչպես իրենք են խոստովանում`
ցույց չենք տալիս տղաների մոտ:
Մեզ հետ
զրույցում բանակում ծառայող զինվորի ու զորակոչիկի
մայր Անահիտ Հովհաննիսյանն ասաց. «Երբ մայր դառնաս, կհասկանաս ու կզգաս ասած ամեն բառի
իմաստը: Նորմալ ծնողը ուրիշ ձև է մտածում: Հուզված եմ.. Հիմա միգուցե քեզ համար, դրանք ուղղակի խոսքեր են, բայց դրանք
զինվորի մոր խոսքեր են»:
Վարդանյան եղբայրներ: Աջից` Էդգարը |
Տիկին Անահիտը
«Մերն է երկրի ապագան» երիտասարդական կազմակերպության համակարգող Էդգար Վարդանյանի
մայրն է: Ընդամենը երկու շաբաթից բանակ է ճանապարհելու
իր երկրորդ որդուն` Էդգարին, առաջինը ծառայում
է Զինված ուժերում արդեն մեկ տարի: Ինչպես ինքն է խոստովանում, առաջին տղայի դեպքում
է ավելի դժվար եղել, հիմա հանգիստ է որոշակիորեն: Ծանոթ զգացում է (ժպտում է):
Տղայի ծառայությունից
պատմում է. «Հենց լսում էի դիրքում մի բան
է եղել, էնքան էի լաց լինում, ինֆարկտ էի ստանում, թեև մեծ տղաս ավելի հանգիստ է»:
Այն հարցին,
թե ինչ է փոխվել իր տղայի մեջ այս մեկ տարում, տկն Անահիտը մի դեպք հիշեց որդու արձակուրդից.
«Տղաս շատ մաքրասեր է, բայց երբեք մեր տանը ինքը իր հագուստը չի լվացել, արձակուրդի
ժամանակ եկավ, շորերը լվաց, փռեց: Բանակային կարգուկանոնը պահպանում էր»:
Զրույցի
ընթացքում Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ հատուկ նամակ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը`
երկրորդ որդուն եղբոր մոտ ծառայության տանելու խնդրանքով:
ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմազորահավաքային
վարչության պետ Գնդապետ Ա. Մարտիկյանը նրան
նամակ է ուղարկել.
«Թեև զինապարտության մասին ՀՀ օրենքը չի նախատեսում եղբայրենրի համատեղ ծառայություն միևնույն զորամասում, եթե նրանք չեն զորակոչվում միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, հաշվի առնելով վկայակոչված փաստերը` Էդգար Վարդանյանի զորակոչման օրը Հանրապետական հավաքակայանում այն կբավարարվի»:
Զինվորը դիրքերում |
Մի քանի
օր առաջ զորացրված սերժանտ Վազգեն Այվազյանի մայրը` Ալվիդա Շահբազյանը խոստովանում
է, որ այդ երկու տարին դժվար է անցել: «Երբ
հիմա եկել է, մտածում եմ` հեշտ է անցել: Բայց երբ հետ ես նայում, հասկանում
ես, որ ոչինչ էլ հեշտ չի եղել`ինչերի~ միջով ես անցել: Ամենադժվարը սկիզբն էր, տանելու
պահը…(հուզվում է): Հետո հեռախոս կար, խոսում էինք, գնացինք տեսնելու, հանգստացանք»:
Այսօր մեր
զինվորների մայրերը միայն մի երազանք ունեն. «Պատերազմ չլինի: Ուզում ենք, որ մեր տղաները
գիտակցեն, որ մեր բանակը հաղթանակած է, բայց այդ հաղթանակը հեշտ չի ձեռք բերվել: Ու միշտ հիշեն` իրենց տանը
սպասող կա»:
Ձեզ տանը սպասող կա...անփորձանք ծառայություն, տղաներ: :)
Ապրի մեր Հասմիկ-զինորիկը
ОтветитьУдалитьԳրիիիգ, ապրես շաաատ :))))
Удалить