Թեև քաղաքային
մի քանի զորամասում եղել էի, նույնիսկ զինվորական ճաշ էի կերել, բայց երբեք չէի զգացել
այն, ինչ զգում են զինվորները ամեն անգամ դիրքերում հայրենիքի սահմանը պահելիս: Միգուցե
ես իրականում չեմ էլ զգացել, 10 րոպե խրամատում`
դա դեռ ոչինչ չի նշանակում:
Տավուշի դիրքերից մեկում |
Բայց այն
պահը, երբ քեզ ու հակառակորդիդ ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում ու անզեն
աչքով էլ տեսնում ես նրա դիրքերն ու շարժը, հասկանում ես` ինչ է զինվորական ծառայությունը,
ով է Զինվորը…
Երբ խրամատից
իջանք, ինձ համար մի բան հստակ էր` այո, մենք հաղթել ենք պատերազմում, մենք ունենք
միասնական Հայաստան, բայց այդ հաղթողի պատիվը ամեն օր ու ամեն վայրկյան այս ու նրանց
նման հազարավոր տղաներ են պահում: Ու մեր եղելության առաջին գրավականը նրանց ծառայությունն
է:
Բացի այդ
շրջայց ունեցանք նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում: Գեղեցիկ ու պարտավորեցնող
էր: Երբ զինվորները գիտեն, թե ուր են գնացել, երբ պատրաստված ու գրագետ են: Ես իմ աչքերով
տեսա: Բայց կյանքում չեմ մոռանա զինվորական
այդ խստության ու կանոնակարգի մեջ այդքան ջերմությունն ու ուշադրությունը, որ զգացինք`
զինվորները իրենց խնամած վարդերը մարտական հմտությունների ցուցադրությունից հետո փնջերով նվիրեցին մեզ.. վարդեր`
զինվորներից J
Հ.Գ Ամեն անգամ աղոթում եմ, որ մեր սահմանները խաղաղ
լինեն ու մեր զինվորները անփորձանք տուն վերադառնան:
Այսօր գլուխս հանգիստ բարձին եմ դնելու ու
քնելու, որովհետև համոզված եմ հայ զինվորը
ամուր է պահում մեր սահմանը ու հայ զինվորն էլ կպարտադրի թշնամուն մեր վաստակած խաղաղությունը….
Նկարները` Գևորգ Պետրոսյանի
Комментариев нет:
Отправить комментарий